Էնթոնի Բլինկեն. Ֆիլիպ Ռիկերի նշանակումը Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդականի պաշտոնում հաստատում է այն կարևորությունը, որ ԱՄՆ-ը տալիս է Վրաստանի վերաբերյալ Ժնևյան բանակցություններին

Էնթոնի Բլինկեն. Ֆիլիպ Ռիկերի նշանակումը Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդականի պաշտոնում հաստատում է այն կարևորությունը, որ ԱՄՆ-ը տալիս է Վրաստանի վերաբերյալ Ժնևյան բանակցություններին





Ֆիլիպ Ռիկերի նշանակումը Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնում հաստատում է այն կարևորությունը, որ ԱՄՆ-ը տալիս է Վրաստանի վերաբերյալ Ժնևի միջազգային բանակցություններին,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։
Ըստ պետքարտուղարի տարածած հայտարարության՝ Ֆիլիպ Ռիկերը կաշխատի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և կղեկավարի ԱՄՆ պատվիրակությունը Ժնևում միջազգային բանակցություններում՝ այս կրիտիկական շրջանում։
Այսօր հայտարարվեց, որ ԱՄՆ պետքարտուղարը Ֆիլիպ Ռիկերին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։