Ռուսաստանը շարունակում է վարել խաղաղասիրական արտաքին քաղաքականություն՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կազանում երիտասարդ դիվանագետների 5-րդ համաժողովի շրջանակներում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է առաջ տանել դրական, միավորող, ապագային միտված գլոբալ և տարածաշրջանային օրակարգ:
«Միաժամանակ, կտրականապես մերժում ենք ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ հավաքական Արևմուտքի պարտադրած կանոնները»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ դրանք ենթադրում են «աշխարհի ռասիստական բաժանում՝ բացառիկների և մնացածի»: Լավրովն ընդգծել է նման մոտեցման անթույլատրելիությունը: