Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին դժվարացել է պատասխանել հարցին, թե ովքեր են Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծման պատասխանատուները: Այս մասին նա խոսել է CNN-ի հետ հարցազրույցում։
Միաժամանակ գործակալության ղեկավարն ընդգծել է, որ ատոմակայանի շարունակվող հրետակոծությունը լուրջ վտանգ է ներկայացնում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի նիստում ափսոսանք է հայտնել, որ ԱԷՄԳ-ի զեկույցում Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծման աղբյուրի մասին նշումներ չկան։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենից պահանջել է Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակի մասին գործակալության զեկույցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ տալ: