ԱԷՄԳ-ի ղեկավարը հույս ունի երկու շաբաթվա ընթացքում քննարկել ԶԱԷԿ-ի անվտանգության ծրագիրը

ԱԷՄԳ-ի ղեկավարը հույս ունի երկու շաբաթվա ընթացքում քննարկել ԶԱԷԿ-ի անվտանգության ծրագիրը



Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ակնկալում է ռուսական և ուկրաինական կողմերի հետ քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ծրագիրը ոչ ուշ, քան երկու շաբաթից։
Գործակալության ղեկավարը բացատրել է, որ խոսքը կայանի տարածքը պաշտպանելու մասին է՝ միջուկային և ֆիզիկական անվտանգության գոտի ստեղծել ու, այլ ոչ թե այն շրջապատող ամբողջ գոտու ապառազմականացման։ «Ապառազմականացումն ավելի բարդ և հավակնոտ խնդիր է: Ես իրավասու եմ խոսել միայն միջուկային օբյեկտների անվտանգության մասին: Ապառազմականացումը պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, դա գործակալության իրավասությունների մեջ չէ»,- ասել է Գրոսին։

Սեպտեմբերի 6-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույց է ներկայացրել ատոմակայանում առաքելության արդյունքների վերաբերյալ։ Փորձագետները կոչ են արել դադարեցնել հրետակոծությունը, միաժամանակ առաջարկել են ստեղծել անվտանգ գոտի, որտեղ կարգելվեն ռազմական գործողությունները։