Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճեն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին 10.09.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ, Քաղաքական

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը  հավատարմագրերի պատճեն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին
		10.09.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ, Քաղաքական


Սեպտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։
Լ.Դարսալիան շնորհավորեց դեսպան Ա.Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։ Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ։