Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները

Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները


Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ:

 

Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալու արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:

 

 

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները:

 

Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները: