Եվրոպական 8 երկրների դեսպաններ եւ UNICEF-ի ներկայացուցիչն Ախալքալաքում էին

Եվրոպական 8 երկրների դեսպաններ եւ UNICEF-ի ներկայացուցիչն Ախալքալաքում էին

Երեկ՝ սեպտեմբերի 21֊ին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների, UNICEF-ի ներկայացուցիչ Հասան Խալիլի, Վրաստանում Եվրոպական 8 երկրների դեսպանների եւ Ախալքալաքի երիտասարդների միջեւ տեղի ունեցավ հանդիպում֊քննարկում։
Ներկա էին  Վրաստանում ներկայացված 8 երկրների դեսպաններ՝ Էստոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի, Բուլղարիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, UNICEF- ի ներկայացուցիչ Հասան Խալիլը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ երիտասարդներ Ախալքալաքից։
Այցը կազմակերպվել էր ՄԱԿ֊ի երեխաների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակներում։
Հյուրերը նախ այցելեցին Սամցխե֊Ջավախքի պետական համալսարան, որտեղ տեղի ունեցավ «Երեխաների իրավունքների կենտրոնի» բացման արարողություն:
Երեխաների իրավունքների պաշտպանության շաբաթը 3֊րդ տարին է, ինչ անց է կացվում Վրաստանում։ Այս տարի մեծամասշտաբ միջոցառումներ են կազմակերպվել  Սամցխե ֊Ջավախքում՝ մասնավորապես Ախալցխայում եւ Ախալքալաքում։
«Մենք շատ ուրախ ենք հյուրընկալվել Ախալքալաքում. այստեղ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ենք ունենում երիտասարդների հետ, այսօր մենք ունեցանք կառուցողական հանդիպում դեսպանների, Ախալքալաքի իշխանության ներկայացուցիչների եւ երիտասարդների հետ, մեզ համար շատ կարևոր է որ յուրաքանչյուր երիտասարդ լիիրավ մասնակցություն ունենա  հանրային կյանքին»,- մեզ հետ զրույցում նշեց UNICEF-ի ներկայացուցիչ Հասան Խալիլը։
Այնուհետեւ հյուրերը այցելեցին Ախալքալաքի ապագայի տուն, որտեղ երիտասարդական տարբեր խմբեր ներկայացել էին իրենց կամավորական աշխատանքներով։ Կարևորելով՝ առողջ ապրելակերպին միտված ծրագրերը Ախալքալաքի  մունիցիպալիտետում։