Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի նախագահի տեղակալի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի նախագահի տեղակալի հետ

Սեպտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Արչիլ Թալակվաձեի հետ։
ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով դրան միջազգային հանրության կողմից համարժեքորեն արձագանքելու անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-վրացական բազմաշերտ համագործակցության վերաբերյալ՝ մատնանշելով դրանում խորհրդարանների ունեցած կարևոր դերը։ Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու Հայաստանի և Վրաստանի ջանքերին։
Աղբյուրը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանություն։