Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հրաժարվել է աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին: Հայտարարությունն արվել է ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է ТАСС-ը։
Արտգործնախարարի խոսքով՝ երկիրը «ողջամիտ պատճառներ» չի տեսնում պատժամիջոցների հերթական փուլի համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է էներգետիկային։
Սիյարտոն հավելել է, որ Հունգարիան չի ընդունի որոշումներ, որոնք հակասում են պետության ազգային շահերին։ Ավելին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հունգարացի դիվանագետը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման գործնական խնդիրները:
Սիյարտոն հայտնել է նաև, որ «Ռոսատոմի» հետ Հունգարիան կսկսի «Պակշ» ատոմակայանի երկու էներգաբլոկի կառուցումը, որի համար կպահանջվի 12 մլրդ եվրո և կավարտվի մինչև 2030 թվականը: