Մահվան ելքով ՃՏՊ Խոսպիո գյուղի մոտ

Մահվան ելքով ՃՏՊ Խոսպիո գյուղի մոտ





Այսօր՝ Սեպտեմբերի 26֊ին Ախալքալաքից դեպի Նինոծմինդա ճանապարհին պատահար է տեղի ունեցել կա 1 զոհ։
Իրար են բախվել Օպել աստրա եւ Վազ 09 մակնիշի մեքենաները, վերջինիս վարորդը տեղում մահացել է, ըստ մեր ունեցած տեղեկության Նամզարա գյուղի բնակիչ է, իսկ Օպել վեկտրայի վարորդն ու ուղեկիցը, ոցքեր Փոկա գյուղի բնակիչ են, ականատեսների խոսքով գտնվում են ոստիկանական բաժանմունքով։
Տեղում աշխատում են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները։
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ենթադրում է տրանսպորտային միջոց վարող անձի կողմից տրանսպորտային միջոցի անվտանգության և շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մահվան: (Անձը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով՝ պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով)։