Ուկրաինան այսօր արագացված կարգով դիմելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Զելենսկի

Ուկրաինան այսօր արագացված կարգով դիմելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Զելենսկի



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արագացված հիմունքներով դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին նա հայտարարել է սոցցանցերում:
«Դե ֆակտո մենք արդեն անցել ենք մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ։ Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Դրանք իրական են Ուկրաինայի համար՝ իրական ռազմի դաշտում և մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում:
Մենք վստահում ենք միմյանց, օգնում ու պաշտպանում ենք միմյանց։ Սա հենց Հյուսիսատլանտյան դաշինքն է: Դե ֆակտո Ուկրաինան այսօր հայտ է ներկայացնում, որպեսզի այն դարձնի դե յուրե։ Ընթացակարգը համահունչ կլինի մեր արժեքին՝ պաշտպանելու մեր ամբողջ հասարակությունն արագացված հիմունքներով։ Մենք մեր որոշիչ քայլն ենք անում՝ ստորագրելով արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը»։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին սեպտեմբերի 30-ին հրավիրել է երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջնորդի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։