Հացահատիկի գործարքի գործողության երկարաձգման հարցը դեռ լուծված չէ՝ հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
Նա հիշեցրել է, որ Սևծովյան նախաձեռնության գործողությունը 120 օր է և ավարտվում է նոյեմբերի 18-ին։
«Որոշում կայացնելու համար մենք պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները»,- նշել է փոխարտգործնախարարը։
Վերշինինի խոսքով՝ հացահատիկի գործարքը չի կարող Ռուսաստանի ու ՄԱԿ-ի պայմանավորվածություններից առանձին գործել: Բացի դրանից՝ պաշտոնյան հիշեցրել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը և Սևաստոպոլի վրա հարձակումը, որտեղ տեղակայված են հումանիտար միջանցքի գործողությունը ապահովող նավեր: