Նոյեմբերի 13-14-ը Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ քիքբոքսինգի, բռնցքամարտի եւ MMA-ի աշխարհի առաջնություն, որին մասնակցեց Ախալքալաքից երեք մարզիկ՝ Սարգիս Տոնականյանը, Արտյուշ Այվազյանը եւ Վարազդատ Հակոբյանը։ Նրանց մարզիչը Սերգեյ Տոնականյանն է։
15 ամյա Սարգիս Տոնականյանը եւ 14 ամյա Արտյուշ Այվազյանը նվաճել են պատվավոր առաջին հորիզոնականներ եւ իսկ 13 ամյա Վարազդատ Հակոբյանը զբաղեցրել է 2֊րդ հորիզոնական։
Մարզիչ Սերգեյ Տոնականյանը շնորհավորում է սաներին եւ շնորհակալություն հայտնում բոլորին, ովքեր աջակցել են իրենց՝ հանձինս Ախալքալաքի քաղաքապետարանի։
Նշենք՝ Միլանում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը Ջավախքի մարզիկները հանդես եկան Վրաստանի դրոշի ներքո եւ վերադառնում են փայլուն արդյունքներով։