Օրերս Հայաստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որի արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել առաջարկվող փաստաթուղթը։ Այս առթիվ զրուցել ենք Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր նախագահ, մեր հայրենակից Լեւոն Շիրինյանի հետ։
-Ինչպե՞ս կբնութագրեք օրերս Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագթնաժողովը։
Լ. Շ.— Վարչապետի չստորագրելով ինքնին դրսեւորվեց գագաթնաժողովի արդյունքը։ Այդպիսով Հայաստանի կառավարությունը պաշտպանեց Հայաստանի հանրապետության պետական շահերը՝ անտեսելով առկա ճնշումը։ Իհարկե՝ սպասելի է որոշ կառույցների քննադատությունը, որոնց անդամներն հայեր են, բայց չենք կարող ասել, որ հայկական ուժեր են։ Չենք կարող հերքել, որ ռուսական ազդեցությունը Հայաստանում, թե՛ տնտեսության, թե՛ այլ ռեսուրսների մեջ շատ է, պետք է անվտանգ անցնենք այս ճանապարհը։ Այս քայլով եւս մեկ անգամ աշխարհին որպես հաղորդագրություն հասկացվեց, որ հայ ազգը ոչ մեկի ստրուկը չէ եւ հաջորդը պաշտպանվեց մեր շահերը։ Մեզ մնում է ուշադիր հետեւել ՀԱՊԿ֊ի շուրջ զարգացումներին, այդ կառույցը գաղտնիք չէ, որ լոկ Ռուսաստանն է ուղորդում։ Մեր գիտակցության մեջ մենք վաղուց ՀԱՊԿ֊ից դուրս ենք, մնացածը տեխնիկական հարցեր են, որ կարողանանք անվտանգ անցնել այդ փուլը, առանց կոնֆլիկտի մեջ ներքաշվելու։ Ըստ իս՝ ինչ ուկրաինական ճգնաժամն սկսվել է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրական չեզոքությամբ է արտահայտված։
— Հայաստանում հասրակական տրամադրվածությունը տարբեր կերպ արտահայտվեց. ակցիաներ անցկացվեց, որով ժողովուրդը պահանջում էր իշխանությունից դուրս գալ ՀԱՊԿ֊ից, մյուս կողմից էլ որոշ խմբեր ջերմորեն ողջունում էին Պուտինի այցը Հայաստան։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
Լ. Շ. Դա մեր ժողովրդի քաղաքական զարգացման առանձնահատկության հետ կապ ունի։ Հարյուրավոր տարիներ հասարակությունում ներդրվել է Ռուսաստանի՝ որպես հայ ժողովրդի բարեկամի գիտակցությունը, 44 օրյա պատերազմի ընթացքում եւ հետո թերևս ընդգծվեց, որ Ռուսաստանը մեր բարեկամը չէ։ Այդ հարաբերությունը ես կբնութագրեմ որպես ոխերիմ բարեկամություն։ Այսօր հայ ժողովրդի քիչ հատվածն է, որ կսատարի Ռուսաստանին կամ Պուտինին։ Մեզ համար ամեն օր, ամեն քայլափոխի նկատելի է, որ հայ ժողովուրդը ռուսակական պատրանքներից հեռանում է։ Անհերքելի է, որ Հայաստանում ակտիվ աշխատանք են տանում ռուսական ուժերը, սակայն այն ինչ կատարվում է ազգային ինքնագիտակցության զարթոնք, վերարժեւորում է նշանակում, որը ակտիվորեն նվաճվում է վերջին 2֊3 տարիներին։ Պուտինին ողջունող պաստառներով մտածողությունն այսօր մեր իրականության շատ փոքր մասն է կազմում։ Միևնույն ժամանակ շատ հավասարակշռված ակցիաներ տեղի ունեցավ։
-ՀՀ վարչապետի կողմից փաստաթղթի չստորագրումը արդյո՞ք «խիզախություն» էր եւ պատասխան ի՞նչ քայլեր կարելի է ակնկալել։
ՀԱՊԿԻ֊ի գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաղթի չստորագրում, ոչ խիզախություն էր ոչ էլ հերոսություն, այն բառացիորեն ուժերի հարաբերակցության հաշվարկի հետ կապ ունի, այդ քայլը ճիշտ հաշվարկի արդյունք էր։ Ես կարծում եմ Ռուսաստանի թուլացման փաստով պայմանավորված, առանձնապես ոչինչ էլ չի լինի։ Գուցե եւ որոշակի ընդհարում լինի, ոչինչ բացառված չէ։ Այստեղ հատկանշական է, որ 1921 թվականից այս կողմ Ռուսաստանին հանդիմանելով Հայաստանի առաջին դեմքը պաշտպանել է իր պետականության շահերը։ ՀԱՊԿ կոչվածը իրականում ոչինչ է, դա մեր հարաբերությունն է Ռուսաստանի հետ։ Մենք այդ կառույցում խորթ զավակ ենք, դուրս գալով մենք ոչինչ չունենք կորցնելու։ Այդ կառույցից դուրս գալով մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կկանոնավորվեն, եւ այո՛ մենք բոլոր պետությունների հետ հարաբերությունների կանոնավորման հարց ունենք։ Սա մեր արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ լրիվ նոր երանգ է մտցնում։
Վերջին շրջանում հաճախ եմ խոսում հայկական ֆիզիկայի եւ հայկական կապիտալի մասին, մեր երկիրը պետք է տանենք սեփակն հումքի վրա, սեփական ռեսուրսների եւ մարդկային գործոնով պայմանավորված զարգացման, դա մեզ մեծ թռիչքի հնրավորություն կտա։ Որովհետեւ մենք ունենք աշխարհի մասշտաբով լավագույն ֆիզիկա, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, ունենք նաև կապիտալ, որոնց համախմբումը պիտի լինի։ Ինքս նախաձեռնել եմ արդեն եւ այս ճգնաժամը կհաղթահարենք։ Միայն խնդիրն այն է, որ չքաշվենք ավանտյուրայի մեջ։ Ուժերի հարաբերակցության փոփոխությունը արագ եւ անկանխատեսելի է լինում։ Այս պարագայում դժվար է կանխատեսումներ անելը, պետք է կարողանանք փոթորկոտ ծովում ճիշտ նավարկել, թեւրս այսպիսին է հիմա Հայաստանի շուրջ ներկա իրավիճակը։