Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 83-ամյակին նվիրված գրական երեկո, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները։
Միջոցառմանը ներկա էին հայ և վրացի հասարակական գործիչներ, գրողներ և թարգմանիչներ:
Երեկոյի պատվավոր հյուրը՝ Հրանտ Մաթևոսայանի ստեղծագործությունների վրացերեն լեզվով թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին էր, որի կողմից քսաներրորդ դարի երկրոդ կեսում վրացերեն թարգմանվել և հրատարակվել են գրողի պատմվածքների չորս ժողովածու:
Զեզվա Մեդուլաաշվիլին իր խոսքում նշեց, – «Հրանտի գործերը շատ դժվար էր թարգմանել, նույնիսկ երբեմն կատակում էինք, որ այն արժե նախ հայերենից ավելի հասկանալի հայերենի թարգմանել: Կարդալն էլ էր դժվար»։
Բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարյան նշեց, որ եթե շփում ունես իրական գրականության հետ, ապա չկարդալ Մաթևոսյանին՝ անթույլատրելի է։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանն իր խոսքում շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության ամենաերևելի անհատներից է, ում «Աշնան արև» և «Մենք ենք մեր սարերը» ստեղծագործությունները, գիտի ամեն հայ Հայաստանում և Հայկական սփյուռքում։ Նա շնորհակալություն հայտնեց թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլիին՝ Հրանտ Մաթևոսյանի գործերը թարգմանելու և մաթևոսյանական արվեստը վրացի ժողովրդին ավելի հասանելի դարձնելու համար։ Դիվանագետի խոսքով Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել Վրաստանում արվեստի ու գրականության հայ մեծերին նվիրված նմանօրինակ միջոցառումների կազմակերպմանը։
Տեղեկանք․ Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամի «Մշակույթային օրացույց» նախագծով նախատեսվում է նշել տարածաշրջանի տարբեր երկրների նշանակալից տարեթվերը, ազգային տոները և ականավոր գործիչների ծննդյան և մահվան օրերը, «Կովկասյան տան»-ը կայացած երեկոն, որը նվիրված էր ականավոր հայ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվանը, կազմակերպվել այդ շրջանակներում:
«Կովկասյան տուն»-ը մտադիր է հաջորդ տարի վերստին լույս ընծայել Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների լիակատար ժողովածուն, որում տեղ կգտնեն վրացերենով արդեն հրատարակված չորս ժողովածուների մեջ զետեղված գործերը: