Ուկրաինայի վերականգնման արժեքը կգերազանցի 350 միլիարդ դոլարը. ՀԲ ղեկավար Մալպաս

Ուկրաինայի վերականգնման արժեքը կգերազանցի 350 միլիարդ դոլարը. ՀԲ ղեկավար Մալպաս



Համաշխարհային բանկի նախագահ Դեվիդ Մալպասը գնահատել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը Ռուսաստանի հետ ռազմական առճակատման ավարտից հետո։ Նա կարծում է, որ այդ նպատակների համար կծախսվի 350 միլիարդ դոլարից ավելի գումար, հաղորդում է РИА Новости-ն։
«Ես ենթադրում եմ, որ վերականգնման արժեքի նախնական գնահատումը՝ 350 մլրդ դոլարը, կարող է զգալի ավելանալ»,- հայտարարել է բանկի ղեկավարը՝ ընդգծելով, որ ծախսերի հիմնական մասը կօգտագործվի երկրի էներգահամակարգի վերականգնման համար:

Մալպասը հերքել է այն պնդումները, թե Ուկրաինայի դաշնակիցները հոգնել են Կիևին անընդհատ միջոցներ հատկացնելուց՝ նշելով, որ օգնությունը շարունակվում է։