Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան

Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան



Ադրբեջանի չակերտավոր բնապահպան ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի «բնապահպան» ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Թվիթերի իր միկրոբլոգում ահազանգել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, այդ գործողությունը որակելով հստակ սադրանք:
«Սա 2020-ի հրադադարի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հուսով եմ՝ այն չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորականի պես»,- գրել է Մարուքյանը: