Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Չակերտավոր քաղաքացիական ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել լիովին շրջափակված 120.000 բնակչությանը, նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:
Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով»,- գրել է Բեգլարյանը Ֆեյսբուքում: