Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ

Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ


Լիտվայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ: «Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է հումանիտար ծանր հետևանքների։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում»,- նշված է մերձբալթյան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։