Իրանն ավելացրել է ուրանի հարստացման տեմպերը մինչև երկրի ատոմային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Այսօր Իրանում ուրանի հարստացման հզորությունը հասել է երկրի ատոմային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով նախորդ ցուցանիշները»,- Էսլանիի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը: