Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը



Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Հուլուսի Աքարը և Ջուանշեր Բուրչուլաձեն եռակողմ հանդիպում են անցկացրել Թուրքիայի Կեսարիա քաղաքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության զարգացումը, երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովումը:
Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին պաշտպանական ոլորտում, ինչպես նաև նյութատեխնիկական և ֆինանսական աջակցության համար՝ նշված է Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Բուրչուլաձեն պատմական է համարել դեկտեմբերի 17-ին Հունգարիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին ռազմավարական համաձայնագրի ստորագրումը:
Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նաև կարևորել են էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը և էներգետիկ անվտանգության ուժեղացումը:

Անդրադարձ է եղել նաև նաև Ուկրաինայում ռազմական գործողություններին: