Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից, այնտեղ մուտք ունի միայն Կարմիր խաչը. Մարուքյան

Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից, այնտեղ մուտք ունի միայն Կարմիր խաչը. Մարուքյան



ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գրառմանը, որով վերջինս նշում էր, թե Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց համար և մարդասիրական նպատակներով:

«Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս Լաչինի միջանցքով անցնող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տրանսպորտային միջոցները: Ադրբեջանի ղեկավարությունը սա որպես մարդասիրության ակտ ներկայացնելով՝ վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խոր հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից, և մուտք ունի միայն Կարմիր խաչը»,- գրել է Մարուքյանը։