Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ

Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ



Փարիզում քրդերի ցույցի ժամանակ ոստիկանության հետ բախումներ են սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Դեպքի վայրից РИА Новости-ի թղթակիցը հայտնել է, որ քուրդ ցուցարարները ջարդում են կանգառները, հարվածում մեքենաներին, ինչպես նաև հետիոտնային անցուղիներից հանում են սալաքարերը: Նշվում է, որ բախումների ժամանակ 12 ոստիկան է տուժել:
Նախօրեին Փարիզի կենտրոնական 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են եղել: Փարիզի դատախազի խոսքով՝ հարձակման պատճառ կարող են լինել ռասիստական ​​նախապաշարմունքները:
Դեպքից հետո քրդական կենտրոնի մոտ սկսել էին հավաքվել Փարիզի քրդերը: Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք տեղի ունեցածի համար մեղադրում են Թուրքիային: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: