Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից և կրկին մեղադրել Հայաստանին ու միջազգային հանրությանը, ինչպես նաև, իր բնորոշմամբ, «Հայաստանի հովանավորներին»։
Ալիևի խոսքով` ստեղծված իրավիճակը «հակաադրբեջանական հիստերիայի պատճառ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի արտասահմանյան հովանավորների մոտ, որոնք զրպարտչական արշավ են սկսել մեր երկրի դեմ»:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «ՄԱԿ-ում Բաքվի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում»: