Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։
Պատվիրակության անդամները ծանոթացել են մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը, անցակետի հնարավորությունների ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։ Սանոսյանը հանդիպում է ունեցել այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։ Արձանագրվել է, որ Կազբեկի թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը և բեռնափոխադրումների իրականացմանը, իսկ անցակետի թողունակության ընդլայնումը կնպաստի մաքսային գործառնությունների արդյունավետ և արագ իրականացմանը։