Մրգերի ոչ անվտանգ լինելու մասին տեղեկությունները կեղծ են. Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտե

Մրգերի ոչ անվտանգ լինելու մասին տեղեկությունները կեղծ են. Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտե


Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: 

 

Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։