Առաջին փուլում քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 160 միավոր 18 մետրանոց ավտոբուս։ Այս մասին այսօր մունիցիպալ կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նշված փոփոխության նպատակը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարելավումն է։
«Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարելավումն ամենակարեւոր առաջնահերթությունն է, որն ամենավատ վիճակում էր։ Տարիներ առաջ այս ուղղությամբ ոչ ոք չէր մտածում։ Դավիթ Նարմանիան միակն էր, ով բերեց քաղաքի համար կարևոր «Ման» մակնիշի կապույտ գույնի ավտոբուսներ։ Մայրաքաղաքում զգալի ավելանում է ուղեւորահոսքը: Հաշվի առնելով դա՝ մենք որոշեցինք գնել 18 մետրանոց ավտոբուսներ»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, «Պետական գնումների գործակալությունը» հայտարարել է շուկայի ուսումնասիրություն, որը կավարտվի ապրիլի 27-ին։
«Առաջին փուլում ձեռք կբերվի 160 ավտոբուս։ Շուկայի հետազոտության արդյունքների համաձայն՝ համախմբված մրցույթի հայտարարումը նախատեսվում է մայիսի սկզբին»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, ավտոբուսների ձեռքբերման բյուջեն կկազմի մոտավորապես 245 մլն լարի։
«Նախնական հաշվարկով 160 միավոր 18 մետրանոց ավտոբուսների գնման ընդհանուր բյուջեն՝ ներառյալ ԱԱՀ-ն, կկազմի մոտավորապես 245 մլն լարի։ Այս գումարը ճշգրտվելու է շուկայի ուսումնասիրության արդյունքներով»,- ասել է Կախա Կալաձեն։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։