ԵՄ երկրներում առարկություններ չկան Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցների խստացման դեմ, հայտնում է Politico ամերիկյան հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ներկայումս չկա լուրջ հակազդեցություն գործող էներգետիկ էմբարգոների ուժեղացմանը, նույնիսկ այն երկրներից, որոնք, ենթադրաբար, շահում են ռուսական նավթի չհայտարարագրված ներմուծումից»,- պարբերականը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքը:
Պատժամիջոցների փաթեթի աշխատանքային տարբերակը, հրատարակության տվյալներով, արգելում է ոչ պաշտոնապես ռուսական նավթ տեղափոխող նավերին մուտք գործել Եվրամիության նավահանգիստներ:
Պատժամիջոցների ավելի լայն փաթեթի մի մասը կազմող միջոցներն ուղղված կլինեն Ռուսաստանի հետ առևտուրը շարունակող և ընդլայնող երրորդ երկրների գործունեությանը հակազդելուն։