Իրանը Սաուդյան Արաբիայում դեսպան է նշանակել՝ երկու պետության միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին պայմանավորվածությունների շրջանակում, հայտնել է Tasnim գործակալությունը։
Ըստ լրատվականի՝ Ալիրեզա Էնայաթին կդառնա Էր Ռիադում հանրապետության նոր դիվանագիտական ներկայացուցիչը։ Press TV-ն էլ հաղորդել է, որ Էնայաթին նախկինում եղել է Քուվեյթում Իսլամական Հանրապետության դեսպանը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունում արտաքին գործերի նախարարի օգնականը և Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրենը:
Մայիսի 11-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել էր, որ Սաուդյան Արաբիան Թեհրանում նշանակել է իր նոր դեսպանին և վստահություն էր հայտնել, որ Իրանն էլ մոտ ապագայում կհայտարարի Ռիադում իր դիվանագիտական ներկայացուցչի անունը։