Ըստ «Haberturk»-ի տվյալների՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական արդյունքներով, առաջատար է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ նախնական արդյունքների՝ Էրդողանն ունի ձայների 57,09 տոկոսը, իսկ միացյալ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 42,91 տոկոս։
Թուրքիայում քվեարկության գործընթացն ավարտվել է տեղական ժամանակով ժամը 17:00-ին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։