Համերգ Թբիլիսիում՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120 ամյա հոբելյանին |

Համերգ Թբիլիսիում՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120 ամյա հոբելյանին |

Հունիսի 6-ին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան համար 10 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ։ Համերգի ընթացքում դպրոցի սաները կատարեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Կոմիտասի, Գիա Կանչելիի, Վաժա Ազարաշվիլիի և այլ հեղինակների նշանավոր ստեղծագործությունները։ Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Հայ մեծանուն կոմպոզիտորը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թբիլիսիում (Կոջորի արվարձան), որտեղ էլ անցկացրել է իր մանկության և պատանեկության տարիները։ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային համբավ են վայելում և մշտապես կատարվում են աշխարհի անվանի նվագախմբերի կողմից։ Կոմպոզիտորի «Դիմակահանդես», «Գայանե» և «Սպարտակ» ստեղծագործությունները երաժշտական աշխարհում համարվում են գլուխգործոցներ և աչքի են ընկնում իրենց մասշտաբայնությամբ՝ այսօր էլ հարստացնելով աշխարհի տարբեր համերգասրահների ծրագրերը։ Նրա ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեգիստրում։