Պրիշտինան պարտավոր է Կոսովոյում ստեղծել սերբերի մունիցիպալիտետների համայնք. ԱՄՆ պետքարտուղարություն

Պրիշտինան պարտավոր է Կոսովոյում ստեղծել սերբերի մունիցիպալիտետների համայնք. ԱՄՆ պետքարտուղարություն



Պրիշտինան պետք է համաձայնի նահանգում Սերբական մունիցիպալիտետների համայնքի (SCM) ստեղծմանը, եթե Կոսովոյի իշխանությունները մտադիր են առաջ շարժվել եվրատլանտյան ինտեգրման ճանապարհով։ Այս մասին չորեքշաբթի Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Գաբրիել Էսկոբարը։
«Համայնքի ձևավորումը Կոսովոյի կառավարության համար օրինական պահանջ է, դա Բրյուսելի համաձայնագրում է, Եվրախորհրդի եզրակացություններում։ Եթե ինչ-որ պահի, Կոսովոն ցանկանա առաջ շարժվել եվրատլանտյան ինտեգրման հարցում, ապա պետք է ձևավորի SCM, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան համաձայնագրերը կնքվել են 2013 թվականի ապրիլի 19-ին։ Դրանց համաձայն՝ Կոսովոյում պետք է ստեղծվի սերբական մունիցիպալիտետների համայնք՝ չճանաչված հանրապետությունում բնակվող սերբերի ինքնակառավարման մարմին։
Գաբրիել Էսկոբարը հայտարարել է, նաև, որ Վաշինգտոնն ակնկալում է Կոսովոյի սերբերի մասնակցությունը նահանգի հյուսիսում կայանալիք կրկնակի ընտրություններին` առանց Պրիշտինային կամ միջազգային հանրությանը որևէ նախապայման առաջադրելու:

ԱՄՆ պետքարտուղարությունը սպասում է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կօգտագործի իր ազդեցությունը՝ համոզելու Կոսովոյի սերբերին մասնակցելու քվեարկությանը։