ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային առաջարկել իսրայելական մոդելով համագործակցություն՝ առանց այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալու։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով ամերիկացի ղեկավարի օգնականներին։
Պարբերականի համաձայն՝ Վաշինգտոնը կարող է Կիևին առաջարկել համագործակցություն, ինչը ենթադրում է ուկրաինական կողմի անվտանգությունը 10 տարով ապահովելու պարտավորություններ։ Միաժամանակ նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն այս տարբերակը չի բավարարի, քանի որ նա կենտրոնացել է ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցության վրա:
NYT-ը գրում է, որ Բայդենը վախենում է ՆԱՏՕ-ի ուժերի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումից։ Ուստի նա զգուշությամբ է խոսում դաշինքին Ուկրաինայի անդամակցության ժամկետների մասին և չի նշում անդամակցության համար սահմանված ժամանակացույց։