Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել, նշել՝ այն երկու երկրի համերաշխության վերահաստատումն էր:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը ավելի բարեկեցիկ կդառնա։ Իլհամ եղբորս հետ լիարժեք համաձայնեցված և համակարգված կերպով առաջ ենք տանում այս երկխոսության գործընթացը»,- նշել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ ադրբեջանական կողմի հետ հարաբերությունները զարգացնելու են բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ։