ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի ՊԱԾ հայտարարության առնչությամբ. Կոբախիձե

ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի ՊԱԾ հայտարարության առնչությամբ. Կոբախիձե

ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության առնչությամբ, ըստ որի ԱՄՆ ՄԶԳ ծրագրին մասնակցող Սերբիայի քաղաքացիները զբաղվել են «Վրաստանում ուժի կիրառմամբ իշխանությունը տապալելու գործընթացներ նախապատրաստելով»: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Խոսքն ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակում մշակույթի ոլորտում աշխատող խմբերի համար անցկացվող դասընթացների մասին է։ Պետական ​​անվտանգության ծառայությունը ներկայացրել է այդ դասընթացի ձայնագրությունը, որտեղ հայտարարվում է, որ հոկտեմբեր-դեկտեմբերին Վրաստանում հեղափոխական սցենար է նախատեսվում, իսկ դասընթացների նպատակն է կապ հաստատել այդ գործընթացները վերահսկող կենտրոնների հետ։
«Այս դասընթացների անվանումը ոչ բռնի գործունեությունն է, բայց խոսքը ուղղակիորեն բռնի մեթոդների մասին է, որոնք կիրառվում են հեղափոխության նպատակով։ Սցենարն անկարգություններն են, հեղափոխությունը, իսկ վերջնական նպատակը, որը մենք բոլորս արդեն գիտենք, երկրորդ ճակատ բացելն է, որին նրանք չհասան 2022 թվականին, երբ Ուկրաինայում պատերազմ սկսվեց»,- ասել է Կոբախիձեն։
«Հատկապես ցավալին այն է, որ այս ամենի հետևում կանգնած է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորումը: Այս հարցում մենք ստիպված կլինենք պարզաբանումներ լսել մեզ բարեկամ պետությունից»,- հավելել է նա։
2014 թվականից «Վրացական երազանքի» կառավարությունն ակտիվ խոսում է հեղաշրջում իրականացնելու՝ ընդդիմության ծրագրերի մասին։ Ալեքսանդր Չիկաիձեն Վրաստանի ՆԳ նախարարությունը ղեկավարելու ժամանակ հայտարարել էր, որ «Միացյալ ազգային շարժումը» Վրաստանում «Եվրամայդանի սցենար» է մշակում։ «Նրանք Ուկրաինայից Եվրամայդանի ակտիվիստներ են բերել և այստեղ ուսումնամարզական ու նախապատրաստական ​​աշխատանքներ են իրականացնում»,- ասել էր Չիկաիձեն։