Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը ավելի քան պահանջված է. Գալուզին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը ավելի քան պահանջված է. Գալուզին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այն համոզման է, որ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայի և դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ինքնալուծարման որոշումից հետո էլ, երբ տարածաշրջանը լքեց ավելի քան 100 հազար հայ, ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված։
Նա բացատրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումներ են անցկացվում, որոնց մասնակցում են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, և նրանց աջակցությամբ էլ լուծվում են մի շարք բարդ հարցեր:
Գալուզինի խոսքով` ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը չի սպառել իրեն, այն դեռ պահանջված է, քանի որ այնտեղ դեռևս հայեր կան, հեռացածներից  շատերն էլ, հնարավոր է, կցանկանան վերադառնալ, և «խաղաղապահների առկայությունն այդ մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն», համոզված է ռուս դիվանագետը: