Իրան-Ադրբեջան խնդիրները ոչ թե լուծվել, այլ ժամանակավորապես լռեցվել են

Իրան-Ադրբեջան խնդիրները ոչ թե լուծվել, այլ ժամանակավորապես լռեցվել են

Սկզբունքային տարաձայնություններ ունեցող ԱՄՆ-ն ու Իրանը Հայաստանի հարցում միակարծիք են: Թեհրանը ևս բազմիցս հայտարարել է՝ հարևանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն իր համար կարմիր գիծ է:
Հենց Հայաստանի նկատմամբ այս դիրքորոշումն է տարածաշրջանի շիա մահմեդական երկու երկրների հարաբերությունների սառեցման հիմնական պատճառը, մյուսը՝ Ադրբեջանի սերտացող շփումները Իրանի գլխավոր թշնամիներից Իսրայելի հետ:
Փորձագետների գնահատմամբ` այժմ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության նվազում է նկատվում, խնդիրները, սակայն, չեն լուծվել:
Իրանը նաև Հայաստանի վրա երկու հարևանների ճնշումները չեզոքացնելու փորձ արեց: Թեհրանը պատրաստ է Թուրքիան ու Ադրբեջանն իրար կապող ճանապարհ տալ սեփական երկրով՝ Սյունիքով արտատարածքային միջանցքի թեման փակելու և Հայաստանի հետ սահմանը չկորցնելու նպատակով:
Իսկ ի՞նչ հաշվարկներ ունեն այս առումով Անկարան ու Բաքուն:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: