ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկը արաբական երկրների հետ Իսրայելի կարգավորման գործընթացի խափանումն էր. Նեթանյահու 19.10.2023 . Միջազգային

ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկը արաբական երկրների հետ Իսրայելի կարգավորման գործընթացի խափանումն էր. Նեթանյահու
		19.10.2023 . Միջազգային


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հոկտեմբերի 7-ի հարձակման նպատակներից մեկը արաբական պետությունների հետ իր երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացի խափանումն էր:

«Մեզ մի քայլ էր բաժանում խաղաղության շրջանակի ընդլայնումից: Այդ պատճառով ձեռնարկվեց այդ գործողությունը»,- ասել է Նեթանյահուն՝ Իսրայել այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպմանը:

Սունակը հանդիպել է նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերվոգի հետ և իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ժողովրդին: