Բոլոր հարցերը քննարկման փուլում են. Կանադայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին

Բոլոր հարցերը քննարկման փուլում են. Կանադայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին



Լրագրողն ուղիղ հարց է ուղղել Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին, թե ինչո՛ւ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, հիշեցնելով, որ արտգործնախարարն առաջիններից էր, որ կողմ էր դրան:
Ի պատասխան այս հարցին արտգործնախարար Մելանի Ժոլին ասել է.
«Մեր դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանի մասին ամեն ինչ ասվել է, և Կանադան դարձյալ այն տեսակետին է, որ աշխարհի բոլոր պետությունները պետք է հարգեն հարևանների սահմանները, ինքնիշխանությունը, ու դա վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բոլոր, այդ թվում՝ տվյալ հարցերը քննարկման փուլում են»:

Նա նշել է, որ առաջիկա շաբաթներին պատրաստվում է այցելել Հայաստան և քննարկել բոլոր հարցերը: