Լավրովը Բայրամովի հետ քննարկել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը

Լավրովը Բայրամովի հետ  քննարկել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը

Հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի  և Ադրբեջանի արտգործնախարարներ Լավրովի ու Բայրամովի միջև։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 
Արտաքին քաղաքական հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Կողմերը հստակեցրել են միմյանց մոտեցումները «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։