ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ. Էրդողան

ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ. Էրդողան



Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդը Բեյրութում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների առաջնորդների հետ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը: Հանդիպմանը քննարկվել է երեք խմբավորման հետագա քայլերը Գազայի հատվածում և Պաղեստինում հաղթանակի հասնելու համար: 
Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այն մոջահեդների խումբ է, որոնք պաշտպանում են իրենց հողերը: Էրդողանը նաև չեղարկել Է թուրք պաշտոնյաների բոլոր պլանավորված այցերը, այդ թվում՝ իր պետական ​​այցն Իսրայել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ չորեքշաբթի նախազգուշացրել է Իսրայելին Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու առնչությամբ՝ ասելով, որ դա խիստ կվատթարացնի հակամարտությունը, գրում է Daily Sabah թերթը։

Նրա խոսքով՝ Թուրքիան թույլ չի տա Գազայի բնակիչներին «վտարել իրենց հողերից»։ Ֆիդանը նաև ընդգծել է, որ հակամարտության միակ լուծումը պաղեստինյան անկախ պետության ձևավորումն է։