Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը: Նախաձեռնությունը խորհրդարան էր ներկայացվել հոկտեմբերի 13-ին։
Գործող օրենքի առաջին հոդվածը, որով առաջարկվում է վավերացնել 1996 թվականի սեպտեմբերի 24-ին ռուսական պետության անունից ստորագրված համաձայնագիրը, ուժը կորցրած է ճանաչվում։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը պարզաբանել է, որ Մոսկվան մտադիր չէ վերսկսել միջուկային փորձարկումները, հիմնական նպատակը Վաշինգտոնի հետ հավասար դիրքերում լինելն է։
Միևնույն ժամանակ, մարտին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը անհանգստություն է առաջացնում ԱՄՆ գործողությունների պատճառով։