Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է Գազայի հատվածի հյուսիսի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը:
«Այսօր մենք տեսել ենք, որ Գազայի շուրջ 50 հազար բնակիչ տեղափոխվել է հյուսիսից հարավային հատված: Նրանք լքում են հյուսիսը, քանի որ հասկանում են` ՀԱՄԱՍ-ն այնտեղ կորցրել է վերահսկողությունը, և որ հարավում ավելի անվտանգ շրջան կա, ուր մատակարարվում են ջուր, սնունդ, դեղորայք»,- ասել է նա: