Իսրայելը թույլատրել է սահմանափակ քանակի վառելիքի մատակարարումը Գազայի հատված

Իսրայելը թույլատրել է սահմանափակ քանակի վառելիքի մատակարարումը Գազայի հատված



Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը թույլատրել է խիստ սահմանափակ քանակի վառելիքի մատակարարումը Գազայի հատված՝ աջակցելու մարդասիրական օգնության տեղափոխմանն ու հանրային ծառայություններին՝ ՄԱԿ-ի գործունեությանն աջակցելու համար:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Վաշինգտոնը պնդել է, որ պետք է վառելիքի մատակարարվի: Ասվում է, որ Իսրայելը 48 ժամը մեկ 140 հազար լիտր վառելիք է մատակարարելու Գազա։ Դեռ չկա պաշտոնական հաստատում, թե արդյոք վառելիքն արդեն հասե՞լ է Գազա։
Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը նույնպես դա չի հաստատել: Պետդեպարտամենտից նաև հայտնել են, որ մատակարումը կսկսվի այսօր։
Պաղեստինյան բջջային օպերատորները, որոնք մեկ օրից ավելի չէին սպասարկում Գազայի հատվածը՝ պատճառաբանելով վառելիքի պակասը, հայտնել են, որ Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունից ստացել են որոշակի քանակի վառելիք և մասամբ վերսկսել են աշխատանքը։

Մարդասիրական կազմակերպությունները շեշտում են, որ մատակարարումների համաձայնեցված ծավալը հոգում է Գազայի բնակչության կարիքների միայն չնչին մասը։