Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած քայլերը մեզ հիմք են տալիս, որ Վրաստանը դիտենք կրթության տեսանկյունից զարգացած երկրների շարքում»,- այս մասին կրթության նախարար, Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է խորհրդարանի ՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով, առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեների միավորված նիստին, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։
«Առաջին շատ կարևոր բարեփոխումը, որը մենք նախաձեռնել ենք, դա կենսաթոշակային տարիքի համար հատկացված ազգային պարգևն է, երկու տարվա աշխատավարձը: Այն մանկավարժները, ովքեր որոշել են, որ տարիների քրտնաջան աշխատանքից հետո ինքնակամ լքել համակարգը, պետությունը կապահովի, որ նրանք ստանան երկու տարվա աշխատավարձ», – հայտարարել է Միխեիլ Բատիաշվիլին:
«Շատ ուրախ ենք, քանի որ ավելի քան 6000 ուսուցիչ է գրանցվել, ովքեր ինքնակամ ցանկացել են դուրս գալ համակարգից և իրականում սա այն ցուցանիշն է, որը մեզ թույլ կտա հոգալ նոր կադրերի համար:
Սա առաջին փուլն էր, որն այսօր արդեն ավարտված է, սակայն մեզ կդիմեն նաև այլ մանկավարժներ, ովքեր ցանկություն կհայտնեն լքել համակարգը: Մենք նրանց կօգնենք: Երկրորդ փուլը կհայտարարվի աշնանը: Բոլոր մանկավարժներին հնարավորություն կտանք ստանալ այդ ազգային պարգևը, որը մեծ առաջընթաց քայլ է», – ասել է Միխեիլ Բատիաշվիլին: