Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի հարցում Սերբիան պետք է գործի այնպես, ինչպես Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում։
«Նրանք 27 տարի սպասել են աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների, որ վերադարձնեն Լեռնային Ղարաբաղը։ Իսկ Ուկրաինայի ռազմական ձախողումները լավատեսություն են ներշնչում, ապացուցում, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել»,- հայտարարել է Սերբիայի նախագահը, հավելել՝ ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո էլ, եթե Թրամփը հաղթի, Սերբիայի համար բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայր կստեղծվի: Վուչիչը նշել է՝ «Ռուսաստանի և Թրամփի վրա խաղադրույքը կարող է մեծ հաղթանակ լինել Սերբիայի համար, բայց և կարող է մեծ կորուստների հանգեցնել։