Իսրայելցի երեք պատանդի սպանության պատճառով Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անցել

Իսրայելցի երեք պատանդի սպանության պատճառով Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անցել



Թել Ավիվում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, քաղաքացիներն Իսրայելի կառավարությունից պահանջել են ավելի ակտիվ ջանքեր գործադրել՝ ազատելու հոկտեմբերի 7-ի դեպքերի ֆոնին ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց:
ԶԼՄ-ները գրում են, որ ցուցարարները, այդ թվում՝ պատանդների ընտանիքի անդամները, փակել են մի շարք փողոցներ, հավաքվել պետական կառույցների շենքերի դիմաց: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ բողոքի ակցիայի պատճառ է դարձել այն, որ իսրայելական բանակը Գազայի հատվածում երեք պատանդի է սպանել։ Ցուցարարները նաև պահանջել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը:

Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հայտնել էր, որ Գազայի հատվածում մարտերի ժամանակ զինվորականները սխալմամբ իսրայելցի երեք պատանդի են սպանել՝ կարծելով, թե նրանք ՀԱՄԱՍ-ի զինյալներ են: Բանակը հաղորդագրություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով այդ ողբերգական միջադեպի համար: