Թուրքիայի արևելքում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում երկրաշարժ է գրանցվել



Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Գերատեսչության տվյալով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պյուլումյուր շրջանում տեղական ժամանակով ժամը 16:28-ին:

Երկրաշարժի օջախը գտնվել է 8,7 կմ խորության վրա: