Ուղիղ մեկ տարի է, ինչ Հայաստան եմ եկել առաքելությամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:
«Այս տարվա ընթացքում շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել։ Ուրախ եմ ներկայացնել Չեխիայի նման մեծ երկիրը Հայաստանի նման մեծ երկրում։
Մաղթում եմ բոլոր չեխ, հայ և միջազգային ընկերներին ուրախ Ամանոր»,- նշել է դիվանագետը: