Մակրոնն Իսրայելին կոչ է արել խուսափել իրավիճակը սրող քայլերից

Մակրոնն Իսրայելին կոչ է արել խուսափել իրավիճակը սրող քայլերից


Բեյրութի արվարձաններում տեղի ունեցած պայթյունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել «խուսափել իրավիճակը սրող ցանկացած քայլից, հատկապես Լիբանանում»:

Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը ֆրանսիական պետության ղեկավարի և Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի հեռախոսազրույցից հետո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ֆրանսիան մտադիր է շարունակել զսպվածության նման կոչերը տարածաշրջանի բոլոր դերակատարներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Իսրայելի և ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության միջև հակամարտության հետ։